Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն իշխանության եկան Փաշինյանի օրոք. Շարմազանով

Շարմազանովը նշել է, որ այդ տարիներին այդ կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարական պորտֆելներ չեն ունեցել

Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն իշխանության եկան Նիկոլ Փաշինյանի օրոք:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որտեղ նա նշել է, որ նման կազմակերպություններ են հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք:

Շարմազանովը նշել է, որ այդ տարիներին այդ կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարական պորտֆելներ չեն ունեցել:

«Սորոսականները որեւէ որոշում չեն կայացրել պետական քաղաքականության իրականացման մասով:

Նրանք որեւէ որոշում չեն կայացրել: Նրանք իշխանության մաս չեն եղել»,-նշել է Շարմազանովը: