Երևանի նախկին փոխքաղաքապետը չի կալանավորվի

Դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն  Գեւորգ Հակոբյանը չեն կալանավորվի. դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ 

ՀՔԾ-ից հավելեցին նաեւ, որ Նիկոյանին եւ Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ  308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։