Հայաստանում շարունակվում են քաղաքական ռեպրեսիաներն ու հետապնդումները. Շարմազանով

Ռեպրեսիաները շարունակվում են տարբեր քաղաքական ուժերի և կուսակցությունների առաջնորդների նկատմամբ. ակտիվ փորձեր են արվում տապալել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը

Չնայած այս օրերին բանակի եւ ազգային դրոշի շուրջ համախմբվելու ընդդիմության կոչերին՝ հանրապետությունում շարունակվում են քաղաքական ռեպրեսիաներն ու հետապնդումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ ռեպրեսիաները շարունակվում են տարբեր քաղաքական ուժերի եւ կուսակցությունների առաջնորդների նկատմամբ: Նրա խոսքով՝ ակտիվ փորձեր են արվում տապալել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Հանրապետական կուսակցությունից իմ գործընկերների նկատմամբ նորանոր քրեական գործեր են հարուցվում»,-հավելեց ՀՀԿ փոխնախագահը: