Որքա՞ն լավ եմ ճանաչում Աստծուն․ հարց, որ հաճախ ենք ինքներս մեզ տալիս

Աստված մեզ համար ճանապարհ է բացել Իրեն ճանաչելու և ներում ստանալու համար
Հիսուս

Որքա՞ն լավ եմ ճանաչում Աստծուն․ հարց, որ հաճախ ենք ինքներս մեզ տալիս։

Աստված ասաց, որ եթե սիրենք Իրեն ու պահենք Իր պատվիրանները, Հայրը և Որդին կգան ու կբնակվեն մեր մեջ (Հովհ.4:23): Երբ Աստված ապրի մեր սրտում, մենք կսկսեք ճանաչել Նրան, ու երբ սկսի գործել մեր միջոցով, մենք կսկսենք Նրան ավելի լավ հասկանալ:

Հիսուսը խաչվեց մեր մեղքերի համար։ Նա կրեց մարդկային մեղքի պատիժը և այդկերպ արդարացրեց մեզ։ Այժմ մենք գիտենք՝ Աստված անտարբեր չէ մեր կարիքների հանդեպ։ Եվ չափազանց մեծ գին վճարվեց, որպեսզի վերականգնվի Աստծո և մարդու փոխհարաբերությունը։ 

Ցավալի է, սակայն, որ չենք նկատում՝ որքան շատ ենք հեռացել Աստծուց ու տրված պատվիրաններից։ Պատճառն այն է, որ մտածում ենք՝ ինքներս էլ  կարող ենք տնօրինել մեր կյանքն ու ճակատագիրը։

Մարդ արարածի համար շատ ցավալի է սեփական սխալները ընդունելը։ Ամեն անգամ ինչ-որ բան անելուց միշտ ունենք արդարացում ու երբեք չենք մտածում՝ իսկ Աստված ընդունու՞մ է այդ արդարացումը։ 

Աստված մեզ համար ճանապարհ է բացել Իրեն ճանաչելու և ներում ստանալու համար։ Կարծում եմ, ճանաչելու լավագույն ուղին Նրա նմանվել ձգտելն է: Տերն ուսուցանել է. «Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»։ 

Շատերս ապաշխարում ենք, որովհետև կա անկեղծ ձգտում՝ լինել Աստծո հետ ու չկորցնել այն ճանապարհը։ Մեղավորության զգացումը միշտ մեզ հետ է, բայց արդար ու ազնիվ կյանքով ապրելու ձգտումը պիտի տա հնարավորություն Աստծո հավիտենական ներկայությունը կյանքում ունենալու։

Փորձենք գնահատել կյանքի ամեն վայրկյանը, ու չմոռանալ, որ կյանքը մեծագույն պարգև է․ ապրենք այնպես, որ արժանի լինենք Տիրոջ ողորմածությանը։ Չէ ՞ որ Հիսուս եկավ՝ մեզ փրկելու. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ աշխարհը դատի, այլ որ աշխարհը Նրանով փրկվի» (Հովհ․ 3:16-17):

qahana.am