Օգոստոսի 1-ից Ռուսաստանը վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը

Առաջին միջազգային չվերթները կիրականացվեն «Աէրոֆլոտ», «Պոբեդա», Turkish Airlines и Pegasus Airlines ավիաընկերությունների կողմից
ինքնաթիռ

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկարատև դադարից հետո կրկին վերսկսում է արտասահմանյան թռիչքները․ օգոստոսի 1-ից հնարավոր կլինի թռիչքներ իրականացնել դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, ինչպես նաև Տանզանիա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ռուսաստանը մարտի 27-ից սկսած դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ արտերկրից իր քաղաքացիների տեղափոխումը հայրենիք։ Այս ընթացքում միջազգային ավիահաղորդակցության ցուցանիշը բավականին նվազել էր, օրինակ` այս տարվա հունիսին միջազգային չվերթներով թռիչք է իրականացրել 40,3 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0,7 տոկոսն է կազմում։

Նշվում է, որ առաջին միջազգային չվերթները կիրականացվեն «Աէրոֆլոտ», «Պոբեդա», Turkish Airlines и Pegasus Airlines ավիաընկերությունների կողմից։