«Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին». Թուրքիան խոստանում է պատասխանատվության ենթարկել Արաբական Միացյալ Էմիրություններին 

ԱՄԷ-ն սատարում է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ ունեն՝ մեզ վնաս հասցնելու մտադրությամբ. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան մեղադրել է Արաբական Միացյալ Էմիրություններին Սիրիայի եւ Լիբիայի գործերին միջամտելու մեջ՝ նախազգուշացնելով, որ երկրին պատասխանատվության կենթարկի «ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին», ըստ news.am-ի՝ հաղորդում է TRT World-ը։

«ԱՄԷ-ն սատարում է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ ունեն՝ մեզ վնաս հասցնելու մտադրությամբ»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա անվանել է ԱՄԷ-ին «արժեք չունեցող դերակատար, որը ծառայում է ուրիշ երկրների քաղաքական եւ ռազմական օրակարգը»։

Աքարը նաեւ կոչ է արել Եգիպտոսին զերծ մնալ հայտարարություններից, որոնք չեն նպաստում Լիբիայում խաղաղությանը, այլ հակառակը՝ խթանում են պատերազմը։