Հայկական ապրաքանիշները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» ԱԿ խանութների դարակներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և կցել լուսանկար։
«Հարկ եմ համարում նշել, որ դրանք նախկինում հանված և պահեստում պահված ապրանքներն են, նոր պատվերներ հայկական արտադրողները դեռ չեն ստացել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին հայերին հանել էին «Տվոյ Դոմ» ԱԿ-ից, որի սեփականատերը ադրբեջանցի էր։
0Comments