Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է լինի կամավոր. Պուտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետք է մարդկանց հայտնել, թե որտեղ և ինչպես կարելի է նախնական գրանցման եղանակով անվճար, առանց հերթերի մեջ մնալու պատվաստում ստանալ

Ռուսաստանում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառելու մասին որոշումը կայացվելու է միայն դեղամիջոցի վերաբերյալ հարյուրտոկոսանոց վստահություն ունենալու պարագայում, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է vesti.ru կայքը։ 

Պուտինը նշել է, որ այդ պատվաստանյութի ընդունումը պետք է կամավոր լինի, սակայն անհրաժեշտ է գրագետ կերպով մարդկանց տեղյակ պահել դրա անհրաժեշտության մասին։

Պետք է մարդկանց հայտնել, թե որտեղ և ինչպես կարելի է նախնական գրանցման եղանակով անվճար, առանց հերթերի մեջ մնալու պատվաստում ստանալ։

Նախագահի խոսքով՝ վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցը պետք է ամբողջական ծավալով իրացվի։