Կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ

Թե ինչքանով այս հայտարարությունը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցի հետ, պարզ չէ, սակայն պետք է նշել, որ նա ու հարցազրույցը վարողները երեկ առանց դիմակ էին

Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

«Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թե ինչքանով այս հայտարարությունը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցի հետ, պարզ չէ, սակայն պետք է նշել, որ նա ու հարցազրույցը վարողները երեկ առանց դիմակ էին, հայտնում է analitik.am-ը: