Հեշտ խաղ չէր, բայց պիտի հաղթեինք այն. Հենրիխ Մխիթարյանի գրառումը

Խաղում Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել
Հենրիխ Մխիթարյան

«Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղից հետո (2-3) գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք մեր նոր մարզահագուստը: Անցած գիշեր բնավորություն ու նպատակասլացություն ցույց տվեցինք: Հեշտ խաղ չէր, բայց պիտի հաղթեինք այն: Ուրախ եմ, որ կարողացանք պահպանել մեր տեղը Եվրոպա լիգայի խմբային փուլում մյուս մրցաշրջանի համար»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս խաղում Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել:


Աղբյուր  ArmSport.am