Սեպտեմբերին հույս ունենք, որ կարձանագրենք ճգնաժամի ավարտը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ
Live24.am-ը ներկայացնում է

Վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավել ու բարելավվում է. հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստռում նշեց ՀՀ վաչրչապետ Նիկոլ Փաշինյանը:

«6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր: Այսպիսով մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ համաճարակի պիկը հուլիսի 6-ն էր:

Նա հավելեց, որ սահմանված հակահամաճարակային պայմանները պետք է նույն խստությամբ պահպանվեն:

Փաշինյանը նկատեց, որ մի քանի օրից թոշակների բաժանման գործընթացն է սկսվում եւ պետք է ամեն ինչ անել, որ կուտակումներ չլինեն փոստային բաժանմունքներում:

«Ցավոք, մենք վստահ գիտենք, որ մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստը անցկացնել արտերկրում,  պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից:

Մենք ունենք խնդիր համաճարակը դուրս բերենք մեր հանրային կյանքի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր չեն լինի, այլ նշանակում է, որ այդ դեպքերը լինեն այն մակարդակի վրա, որ դա մենք չհամարենք ճգնաժամ: Այդ շանսը այսօր ունենք, թե որքանով այդ շնսը կիրականացնենք, կախված է մեզանից:

Հույս ունենք, որ սեպտեմբերին կարձանագրենք ճգնաժամի ավարտը»,-ասաց նա: