Թուրքական իշխանությունները կառավարության պաշտոնյաներին արգելել են օգտագործել WhatAapp եւ Telegram հավելվածները՝ պնդելով, որ նրանք պետք է հայրենական հարթակներ օգտագործեն, գրում է Milliyet թերթը:
Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել պետական հաստատություններում անվտանգության միջոցառումների մասին, որը պետական պաշտոնյաներին արգելում է «արտասահմանյան ծագման» բջջային հավելվածներ օգտագործել՝ պատճառաբանելով անվտանգության հետ կապված խնդիրները։
Թուրքիան երկրի ներսում հաղորդագրությունների փոխանակման իր սեփական հավելվածը գործարկել էր 2018 թվականին՝ Facebook-ի եւ WhatsApp-ի հետ մրցակցելու համար: PTT Messenger-ը ներկայացվել էր պետական գերատեսչություններին եւ որոշ մասնավոր ընկերություններին, սակայն այն մատչելի լինելու համար բավականաչափ պոպուլյար չէ։
0Comments