Պաշտոնյաները շարունակում են խախտել պարետի սահմանած կանոնները. 6 հոգով՝ նավակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 8 մարզպետների և ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանի հետ կիրակի օրը Լոռու մարզի Դեբեդ գետում մասնակցել են ռաֆթինգի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 8 մարզպետների և ՔՊ-ի աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանի հետ կիրակի օրը Լոռու մարզի Դեբեդ գետում մասնակցել են ռաֆթինգի:

Մինչ Սուրեն Պապիկյանը հպարտությամբ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ տեսանյութը, սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ ռաֆթինգի ընթացքում պաշտոնյաները խախտել են պարետի սահմանած հակահամաճարակային կանոնները, մասնավորապես նույն մակույկում նստել է 6 մարդ՝ առանց դիմակների եւ սոցիալական հեռավորությունը չեն պահպանել:

Տեսանյութը՝ news.am-ի