Վրաստանի Սադախլո քաղաքում ադրբեջանցիներն ամբոխով հարձակվել են հայ տղայի վրա։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Aliq Media» պարբերականի լրագրող Նորայր Գասպարյանը, փոխանցում է infoteka24.ru-ն։
«Ադրբեջանցիները Սադախլոյում ամբոխով հարձակվել և ծեծի են ենթարկել հայ երիտասարդին և փախել հանցագործության վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության տարածքային կետի մոտ»,- նշել է լրագրողը։
Ըստ լրագրողի՝ կան դրսի մարդիկ, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը։
Իսկ քիչ առաջ Նորայր Գասպարյանը տեղեկացրեց, որ հակամարտությունը լուծված է։
«Ընկերներ, հակամարտությունը լուծված է։ Կողմերը պայմանավորվել են, որ նման բան այլևս չի կրկնվի։ Հուսով եմ՝ մեղավորներին կպատժեն։
Մառնեուլին պետք է խաղաղ գոյակցության լավ օրինակ մնա»,- նշել է Գասպարյանը Facebook-ում։
Աղբյուր` Փաստինֆո
2
0Comments