«Գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ». Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում գրառումներ էր հրապարակել, որոնցում հետեւորդներին հիշեցրել էր, որ իր Քանյեն տառապում է  բիպոլյար խանգարմամբ եւ այժմ հերթական ճգնաժամն է ապրում

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ում ներողություն է խնդրել իր կնոջ՝ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանից:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել կնոջիցս՝ Քիմից։ Ես չեմ պաշտպանել նրան այնպես, ինչպես նա ինձ։ Քիմ, գիտեմ, որ քեզ ցավեցրել եմ։ Խնդրում եմ ների։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել», - գրել է Ուեսթը։

Հիշեցնենք, որ Քանյեն ընտանեկան խնդիրների մասին խոսել էր Twitter-ում։ Նա Քիմին մեղադրել է իրեն հոգեբուժարանում փակելու փորձի մեջ, հայտարարել է, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Բացի այդ, նա հայտարարել է, որ ցանկանում է հաշվեհարդար լինել կյանքի հետ։ Շատ շուտով սկանդալային գրառումները ջնջվել են։

Ի պատասխան՝ Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում գրառումներ էր հրապարակել, որոնցում հետեւորդներին հիշեցրել էր, որ իր Քանյեն տառապում է  բիպոլյար խանգարմամբ եւ այժմ հերթական ճգնաժամն է ապրում: Նա նաեւ խորհուրդ է տվել ամուսնուն դիմել մասնագետներին։