Ծեծկռտուք՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև․ պատճառը դիմակ չդնելն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կռվին միջամտել են նաև կանայք

Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։

Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են,որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։

Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած ծեծկռտուքի ընթացքում հարվածներ են հասցրել նաև ոստիկանության ծառայողներին, հայհոյել են նրանց, իսկ ծեծկռտուքից որոշ ժամանակ անց կռվի մասնակիցներից մեկը ոստիկանության ծառայողի հասցեին հայհոյանք է հնչեցրել և կանչել պարզաբանում տալու. «Կազյոլ», արի ստեղ»։

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։