Թե դրանից ում բիզնեսը կտուժի, չգիտեմ, բայց ժողովրդի առողջությունը կշահի... ԱԺ պատգամավոր

Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Սիրելի ընկերներ...

Արդեն բավարար են բժիշկների հիմնավորումները՝ առ այն, որ դիմակ կրելը, մանավանդ ամառվա տապին, ուղղակի սպանում է մարդկանց կյանքին՝ չունենալով համավարակի կանխման գործում որևէ էական նշանակություն:
Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ բաց տարածքներում համատարած կերպով չկրել դիմակ:
Թե դրանից ում բիզնեսը կտուժի, չգիտեմ, բայց ժողովրդի առողջությունը կշահի...»։