Նոր ոստիկանապետեր են նշանակվել

ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ հուլիսի 23-ին, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում
ոստիկանապետ

ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ հուլիսի 23-ին, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Վահե Ղազարյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը ազատվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի պաշտոնից, ուղարկվելով Ոստիկանության կադրերի ռեզերվ։