Բոլորը գիտեն Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը

Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր

Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։

Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։

Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»:

Ինչպես գիտեք, արդեն մի քանի օր է, որ բողոքի ակցիաներ են անցկացնում բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները: Նրանք բողոքում են, որ իրենք բարձր բալերով չեն ընդունվել բուհ, իսկ ասենք 7,5 բալ ստացողն ընդունվել է: Բանն այն է, որ ընդունված կլարգի համաձայն նախապատվությունը տրվում է առաջին հայտով դիմած դիմորդներին: Այսինքն օրինակ, մեկը առաջին հայտով դիմել է իրավաբանական, ստացել 18 բալ, չի անցել, սակայն դուրս է մնացել նաեւ երկրորդ, երրրոդ հայտով ներկայացված տեղերից, քանի որ այդ բաժիններում անհամեմատ ավելի ցածր բալերով դիմորդներն ընդունվել են, քանի որ դիմել են առաջին հայտով: