apsny.ge պորտալը` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի ծառայությանը հայտնում է, որ Վրաստանում կրկին երկարաձգվել է միջազգային չվերթների արգելքը, այս անգամ` մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Միևնույն ժամանակ սահմանափակումները չեն տարածվում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մյունխենի, Փարիզի և Ռիգայի օդանավակայաններ կատարվող թռիչքների վրա:
Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը կվերականգնվի օգոստոսի 2-ից, Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ավիահաղորդակցությունը` օգոստոսի 8-ից:
0Comments