ԵԽ-ն ՌԴ-ից պահանջել է անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

Վերադարձնել կալանված նավերը և ապահովել Կերչի նեղուցում բոլոր նավերի ազատ տեղաշարժը
Տուսկ

Եվրոպական խորհուրդը որոշում է ընդունել՝ կապված Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի հետ։ Եվրոպացի առաջնորդները հարցը քննարկել են մոտ 1 ժամ։

«Եվրոպական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված բոլոր ուկրաինացի նավաստիներին, վերադարձնել կալանված նավերը և ապահովել Կերչի նեղուցում բոլոր նավերի ազատ տեղաշարժը»,- հայտնել է Տուսկը։

Աղբյուրները հայտնում են, որ դիտարկվել է նաև Ռուսաստանի վրա ազդելու նոր մեխանիզմների ներդրման հնարավորությունը։

Երեկ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում քաղաքական որոշում են կայացրել ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու վերաբերյալ։