Ինչպիսի՞ն կլինի iPhone 13-ը. մանրամասներ

Այն ռեկորդային բարակ կլինի

2021 թվականին ծրագրված iPhone-նները կթողարկվեն նոր էկրաններով։ Այս մասին հայտնում է կորեական ET News պարբերականը։

Աղբյուրների տեղեկություններով՝ Apple-ը կհրաժարվի դասական OLED-պանելների օգտագործումից հօգուտ ինտեգրված սենսորային շերտով էկրանների։ Դա թույլ կտա հասնել առջեւի վահանակի բաղադրիչների քանակի նվազեցմանը եւ iPhone-ի ինքնարժեքի էժանացմանը: Մասնագետները նշել են, որ ընկերության նոր սմարթֆոնների էկրանը ռեկորդային բարակ կլինի, ինչը կազդի սարքի չափսերի վրա:

Ընդ որում Apple-ը կարող է ազատված տարածքն օգտագործել նոր բաղադրիչների ներքո։ Լրագրողների կանխատեսման համաձայն՝ ընկերությունը չի նվազեցնի սմարթֆոնների արժեքը, սակայն iPhone 13-ը հաստատ չպետք է թանկանա նոր տեսակի դիսփլեյի ներդրման պատճառով: Ամենայն հավանականությամբ, OLED-պանելների արտադրության պատվերները կկատարի Samsung ընկերությունը։

Սպասվում է, որ 2020 թվականին ամերիկյան կորպորացիան կներկայացնի iPhone-ի միանգամից մի քանի տարբերակ: Բոլոր սարքերը կստանան OLED էկրան եւ 5G աջակցություն: