Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը պատրաստվում է հարցազրոյց տալ

Սպասվում է, որ հարցազրույցի ընթացքում Զավորոտնյուկը կպատմի իր ապրումների, ամերիկյան նորարարական բուժման եւ իր բուժման կանխատեսումների մասին։ Դրական դինամիկան հնարավոր է դարձել ժամանակակից դեղամիջոցների եւ լուսային թերապիայի միջոցով

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը, որը պայքարում է օնկոլոգիական հիվանդության դեմ, հեռուստատեսության համար ծավալուն հարցազրույց կտա։ Զրույցի թեման արտիստի կյանքի վերջին իրադարձություններն են, հայտնում է Riafan-ը։

Սպասվում է, որ հարցազրույցի ընթացքում Զավորոտնյուկը կպատմի իր ապրումների, ամերիկյան նորարարական բուժման եւ իր բուժման կանխատեսումների մասին։ Դրական դինամիկան հնարավոր է դարձել ժամանակակից դեղամիջոցների եւ լուսային թերապիայի միջոցով։

Այլ դատալներ, ինչպես նաեւ դերասանուհու ենթադրյալ հարցազրույցի թողարկման օրվա մասին ոչինչ չի հաղորդվում։

Մայիսին լրատվամիջոցները հայտնել են ռեմիսիայի մասին։ Նշվում է, որ Զավորոտնյուկի ամուսինը՝ Պյոտր Չերնիշեւը, հրաժարվել է վարակներով բուժման մեթոդի մասին։ Մասնագետները կնոջ օրգանիզմի բջիջների թեստավորում են իրականացրել ու պարզել, թե որ վիրուսները կարող են լավացնել վիճակը։

Նյութի աղբյուրը՝ news.am