Եվրասիական տնտեսական միությունն աստիճանաբար կչեղարկի միության սահմաններից դուրս պարենի արտահանման վերաբերյալ սահմանափակումները: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մեր գործընկերները, հարևանները պարենի որոշ տեսակների կարիք ունեին: ԵԱՏՄ-ն համապատասխան որոշում է կայացրել մի շարք ապրանքների արտահանման սահմանափակումների վերաբերյալ: Ներկայում կսկսենք աստիճանաբար չեղարկել դրանք»,-ասել է Միշուստինը Պետդումայում նախարարների կաբինետի աշխատանքի վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ:
Խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության մասին՝ ՌԴ վարչապետը նշել է, որ Մոսկվան անդամ երկրների հետ ռազմավարական փոխգործակցություն է վարում:
«Մեզ համար կարևոր է միության զարգացման հստակ նպատակների կյանքի կոչումը. խոսքը չորս տեսակի ազատության մասին է՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի: Ահա սրանք են այն չորս հիմնասյուները, որոնց վրա մենք հիմնված ենք»,-ասել է Միշուստինը:
ԵԱՏՄ-ն աստիճանաբար կչեղարկի սահմանափակումները. Միշուստին
Մեզ համար կարևոր է միության զարգացման հստակ նպատակների կյանքի կոչումը. խոսքը չորս տեսակի ազատության մասին է՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի
0Comments