ԱՄՆ քաղաքացիները պահանջում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին. ստորագրահավաք

Ստորագրահավաքը բաց է Սպիտակ տան պաշտոնական կայքում

Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները ստորագրահավաք են սկսել և պահանջում են դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին։

Ստորագրահավաքը բաց է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Ամերիկացի հարկատուների ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ծախսվում ավտորիտար կառավարության ֆինանսավորման համար, որը կառավարում են նավթով հարուստ օլիգարխ Իլհամ Ալիևը՝ նախագահ, և նրա կինը՝ փոխնախագահ: Այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար»,- ասված է ստորագրահավաքի մեկնաբանության մեջ:

Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ադրբեջանական արժեքները չեն համընկնում Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների հետ և ոչ մի օգուտ չեն բերում ժողովրդին։

«Մենք ՝ ամերիկյան ժողովուրդը, ցանկանում ենք դադարեցնել Ադրբեջանի ամբողջական ֆինանսավորումն ու օգնությունը և այդ գումարներն ուղղել այլ վայրեր, ինչպիսիք են փոքրամասնությունների ֆինանսավորումն ու հնարավորությունների ընդլայնումն ու բարգավաճումը, կրթությունն ու պետական այլ ծրագրեր։ Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին»,- նշված է հայտարարության մեջ: