Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. օրենքն այսօր կմտնի ուժի մեջ. Փաշինյան

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում արված փոփոխություններին, որը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել: Քանի որ ՀՀ նախագահին ստորագրելու համար տրված էր 21 օր ժամանակ, միայն այդ 21 օրն անցնելուց հետո ԱԺ նախագահը հնարավորություն ստացավ այն ստորագրելու: