YouTube-ում տեղադրվել է ամենաչսիրված տեսանյութը

Մեկ շաբաթվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 120 միլիոն անգամ, հավանել է 2,1 միլիոն մարդ, չի հավանել 10 միլիոն մարդ
Ամենաշատ թվով Dislike-երը հավաքած տեսանյութ

YouTube Rewind 2018 տեսանյութը, որում ծառայության թիմը փորձել է ամփոփել անցնող տարվա արդյունքները, ստացել է ամբողջ պատմության մեջ ամենաշատ թվով Dislike-երը, հայտնում է «ՌԳ»-ն։

Մեկ շաբաթվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 120 միլիոն անգամ, հավանել է 2,1 միլիոն մարդ, չի հավանել 10 միլիոն մարդ։

YouTube Rewind-ի գաղափարն հետեւյալն է՝ մի տեսանյութում հավաքել հայտնի վիդեոբլոգերներին, որոնք կներկայացնեն տարվա հիմնական միտումները։ Տեսանյութը դիտողների դժգոհությունն է հարուցել  այն, որ նրանում չեն հայտնվել շատ աստղեր, ինչպես, օրինակ, PewDiePie-ը, Ջեյկ եւ Լոգան Փոլ եղբայրները, KSI-ն եւ մյուսները։