Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը, իսկ Արսեն Թորոսյանի ֆեսյբուքյան էջին՝ 2%-ը

Արձանագրվել է Փաշինյանի և Թորոսյանի նկատմամբ վստահության ու հավատի շեշտակի անկում

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն նոր կորոնավիրուսի մասին տեղեկատվության մասով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին վստահում է հարցվածների միայն 1%-ը, իսկ Արսեն Թորոսյանի ֆեսյբուքյան էջին՝ 2%-ը:

Նոր կորոնավիրուսի վերաբերյալ Փաշինյանի ու Թորոսյանի կողմից տեղեկատվությունը պարբերաբար ու բացահայտ աղավաղելու, իսկ առանձին դեպքերում թաքցնելու հետևանքով արձանագրվել է Փաշինյանի և Թորոսյանի նկատմամբ վստահության ու հավատի շեշտակի անկում:

Ահա թե ինչի է հասցնում շատախոսությունը, փաստերի և տվյալների մանիպուլիացիան»: