Սերժ Սարգսյանը 12 միլիոն 593 հազար դրամ է փոխանցել Զինծառայողների հիմնադրամին

Քանի որ կայքում միայն իր անուն ազգանունն էր գրված, Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեցինք՝ արդյոք խոսքը երրորդ նախագահի՞ մասին է, նրա գրասենյակի պատասխանատուն ասաց․ «Պարոն նախագահը հաստատում է տեղեկությունը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս օրերին բազմաթիվ նամակներ են ստանում, զանգեր, որոնց հեղինակները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Նա տեղեկացրել էր, որ  նման ցանկություն ունեցողներն իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: 
Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ բազմաթիվ հայեր գումարներ են փոխանցել։
Այդ նյութերն ուսումնասիրելիս մենք նկատեցինք, որ փոխանցում կատարել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ոչ թե հիմա, այլ 2018-ի ապրիլի 17-ին, երբ փողոցներում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վանկարկում էին «Մերժիր Սերժին»։ Պաշտոնաթող նախագահը փոխանցել է 12 միլիոն 593 հազար դրամ։
 Քանի որ կայքում միայն իր անուն ազգանունն էր գրված, Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեցինք՝ արդյոք խոսքը երրորդ նախագահի՞ մասին է, նրա գրասենյակի պատասխանատուն ասաց․ «Պարոն նախագահը հաստատում է տեղեկությունը»։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am