Աղջկա դին գտել են Մոսկվայի էլիտար հյուրանոցում. ինչպես է մահացել հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանը

Նախնական տեղեկություններով, մահվան պատճառը եղել է գերդոզավորումը

Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինները:

«Նախնական տեղեկություններով, մահվան պատճառը եղել է գերդոզավորումը»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Աղջիկը հանդես է եկել տարբեր հեռուստաշոուներում որպես փորձագետ և Ինսթագրամում հանրաճանաչ բլոգ է վարել, որին բաժանորդագրված է 367 հազար մարդ:

Այժմ հետաքննություն է սկսվել։