Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ. Քիմ Քարդաշյան

Հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ

«Թեև շարունակվող գլոբալ պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ գլոբալ կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ հիմա Ադրբեջանը սպառնում է հարվածել հայկական ԱԷԿ-ին»: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը:

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ»,-գրել է նա:

Քարդաշյանի խոսքերով, միջազգային հանրությունը պետք է միջամտի, օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը. «Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում խաղաղ իրավիճակը խախաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը: