Ինքնաթիռում սոցիալական հեռավորություն պահպանելը չափազանց թանկարժեք է. Emirates ավիաընկերություն

Մերձավոր Արեւելքում խոշորագույն փոխադրողը, որն ունի 270 ինքնաթիռ, մարտի վերջին դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի տարածումը կանխելու շրջանակում

Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ ինքնաթիռում սոցիալական հեռավորությունն իրատեսական չէ, քանի որ չափազանց թանկարժեք է, հաղորդում է AFP-ը։

Մերձավոր Արեւելքում խոշորագույն փոխադրողը, որն ունի 270 ինքնաթիռ, մարտի վերջին դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի տարածումը կանխելու շրջանակում։
«Ինքնաթիռում սոցիալական հեռավորության մասին բոլոր խոսակցությունները՝ լավ է, որ կան»,-հայտարարել է Emirates ընկերության կորպորատիվ հաղորդակցման բաժնի ղեկավար Բուտրոսը։ «Սակայն մենք կցանկանայինք վերադառնալ նորմալ կյանքի։ Ինքնաթիռում գնագոյացումը եւ տնտեսումը կապված է նստատեղերը համալրվելու հետ,-ասել է նա։ Մեր ցանկությունն ու իրականությունը չեն համընկնում»։

Ուղեւորափոխադրողը ստիպված էր կրճատել իր աշխատուժի մեկ տասներորդ մասը, ընդ որում՝ կրճատումները կարող են հասնել 15 տոկոսի, կամ մինչեւ 9000 աշխատատեղի։ Նախքան ճգնաժամը ընկերությունում աշխատել է շուրջ 60 000 մարդ, այդ թվում՝ 4300 օդաչու եւ շուրջ 22 000 բորտ-ուղեկցորդ։