Ադրբեջանցիները տարհանում են իրենց զինծառայողների դիերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել՝ ինչպես է ադրբեջանական կողմը տարհանում իր զոհերին:

«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակը: