Ինձ համար խորթ են հակառակորդի մարդկային կորուստներից ցավ ապրողները. «Իմ քայլի» պատգամավոր

Կեցցե՜ն հայկական պետության դե ֆակտո սահմանները պահողները եւ ըստ անհրաժեշտության այդ տարածքներն ընդլայնողները

Անկեղծ ասած պատերազմական իրավիճակում ինձ համար խորթ են հակառակորդի մարդկային կորուստներից ցավ ապրողները:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Նա նաեւ հավելել է. «Որովհետեւ նախ պատերազմն ինքնին ենթադրում է ցավագին կորուստներ, մարդկային տարբեր ճակատագրերի զեղումներ, բայց միեւնույն ժամանակ քո դերի ու նշանակության փիլիսոփայությունն է ֆիքսում, քո իսկ հողում, տարածքում ապրելու միակ գրավականն է, այնպես որ հումանիստական ապրումները խաղաղ ժամանակ հասկանալի են, բայց ոչ երբեք պատերազմում:

Կեցցե՜ն հայկական պետության դե ֆակտո սահմանները պահողները եւ ըստ անհրաժեշտության այդ տարածքներն ընդլայնողները»: