Գետնին պառկեցնելով` ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին և «ՎԵՏՕ» շարժման անդամներին

Արդեն երկրորդ այսօր երկրորդ անգամ է ոստիկանությունն այսօր նրանց բերման ենթարկում
նարեկ մալյան

«ՎԵՏՕ» շարժման անդամներին և երթի մասնակիցներին ոստիկանությունը կրկին բերման ենթարկեց:

Երբ նրանք Արտաշատից շարունակում էին իրենց ակցիան` ավտոերթով դեպի Երևան ուղևորվելով, մոտավորապես տասը րոպե անց ոստիկանները կանգնեցրին նրանց: Գետնին պառկեցնելով` ոստիկանները բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և մյուս անդամներին:

Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է ոստիկանությունն այսօր նրանց բերման ենթարկում: