Կառավարությունն արտահերթ նիստ Է անում. ՈՒՂԻՂ

Օրակարգում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը 

Հայաստանի կառավարությունն այսօր՝ հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է արտակարգ դրությունը եւս մեկ ամսով  երկարաձգելու հարցը:

Կառավարության որոշումից հետո այսօր այն կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում է այսօր՝ հուլիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:

Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: