«Այս ազգին հաղթել չի լինի». նոր գրառում և տեսանյութ վարչապետից

Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին
նփ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Տավուշի մարզի Մովսես գյուղի ասֆալտապատ ճանապարհից տեսանյութ է հրապարակել եւ տեղադրել եղբորորդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հրապարակումը ու գրել. ««#ԿառուցենքՀայաստանըՆորովի

#ԱմրացնենքՄերՍահմաններըՆորովի»:

Սիփան Փաշինյանն իր հերթին գրել է. «Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները:
Այս ազգին հաղթել չի լինի:

Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:

Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:

Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»: