Ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. բժշկական գիտությունների դոկտոր

Պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են
արսեն թորոսյան

Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրում է.

««Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դիմակ են կրում մարդիկ, որովհետև չի բացառվում, որ 2-րդ, 3-րդ անգամ վարակվեն, որովհետև հակամարմիններ չեն առաջանում, իսկ հիմա խոսում է պատվաստանյութի մասին. սա ահավոր անգրագիտություն է, բոլոր մասնագետները սա հասկանում են։

Ինչ վերաբերում է պատվաստանյութին, ապա դրա ստեղծման համար առնվազն տարի է պետք, բացի այդ, նորմալ պատվաստանյութերը պետք է մի քանի տարի էլ փորձարկվեն։ Երբ վարչապետն էլ է խոսում պատվաստանյութի մասին, ապա նրա միակ մեղքն այն է, որ նա ունի այսպիսի Առողջապահության նախարար։

Կամ ի՞նչ է նշանակում, երբ նախարարն ասում է, որ Հայաստանը կարող ենք տրամադրել դեղերի փորձագիտության համար, որ նպաստենք այդ դեղերի հաստատմանը։ Կներե՛ք, ինչ իրավունք ունի մարդ, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու. դա ի՞նչ ասելու բան էր, չնայած՝ այս վերջերս տվյալներ դուրս եկան, որ պարզվում է, որ ՀՀ-ում 99 դեղ կա, որը փորձարկումների մեջ է, իսկ ես լինելով 40 տարվա բժիշկ, չեմ լսել, որ մեկին ասեն, որ այս դեղը փորձարկում են»։

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյան»: