Պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի. Շարմազանով

Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞, թե նա կառուցողական է
շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիև կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը: Ալիևը հերթական անգամ ի ցույց է դնում իր ողջ ռազմատենչ ու տմարդի էությունը:

Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞,թե նա կառուցողական է: Թե՞ այս անգամ կգիտակցի, որ ազգովի պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի: Ժամանակն է գիտակցել, որ հայրենիքը բոլորինս է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` բոլորիս սրբազան պարտականությունը:

Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գերատեսչությանը կապ հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ՀԱՊԿ-ի հետ` դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները,իսկ ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ և ընդունել Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարություն:
Հ.Գ.
Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից հրաժարումը ուշ, թե շուտ պետք է հանգեցներ նման գործողությունների»: