Փոխվելու է կառավարության ամբողջ կազմը. Գևորգ Գևորգյան

Ազգայինը այլընտրանք չունի

գևորգ

Ռազմական գործիչ Գեւորգ Գեւորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարը ազգային պետության գաղափարն էր։

Սա տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը։

Ինչ է ստացվում, կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։

Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։

Մենք մի պետություն ենք, որի ազատ լինելիությունը, պետականության անխախտ ապագան և զարգացող կյանքը հնարավոր է կառուցել միայն ազգային գերամուր հիմքերով։

Ազգայինը այլընտրանք չունի՛»։