Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի, կալանքը ևս երկու ամսով երկարացվել է

Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվել է:

Այս մասին ի պատասխան Factor.am-ի հարցի, հայտնում են Գլխավոր դատախազությունից. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 09.07.2020թ. բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2020թ. որոշումը և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով մեղադրյալ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացրել երկու ամիս ժամկետով»:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Ըստ մեղադրող կողմի՝ Կարեն Խաչատրյանը 8 անձի աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկագրեր է հաստատել: