Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում

Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն
Արմեն Աշոտյան

«Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։

Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն»։

Արմեն Աշոտյան