ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի դիմումը, որով նրանք պահանջում էին, որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Այս առիթով իմքայլական պատգամավորները ցնծության մեջ են ու սարկազմով գրառումներ են անում թեմայի շուրջ:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։
Ռուբեն Ռուբինյան

Սպասում եմ ազգի փրկության սուրբ գործին լծված սահմանագրագետների, միջազգային կոնվենցիաների սիրահարների, մարդու իրավունքների ջատագովների, իրենց անմիտ խոսքը տարբեր եզրույթներով և դրույթներով փաստարկողների վանկարկումներին։
Շտապե՜ք, դուք կարող եք լինել առաջինը։
Արփի Դավոյան
Նյութի աղբյուրը՝ analitik.am
0Comments