Բիզնեսի հարկն իջեցրին՝ փոխարենը բարձրացնելով ֆիզիկական անձանց հարկերը, ու այս ամենի անունը դրեցին «արդարություն»

Մարդկանց եկամուտները մնացին անփոփոխ՝ հարկերը բարձրացվեցին
հարկ

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գույքահարկի մասին կգրեմ շատ հակիրճ։

1/ Այն համահարթեցման ներդմանը զուգահեռ ռեֆորմ է։

2/ Գեներացված է հարկահավաք և հաշվապահական մոտիվներով

3/ Դիտարկված է միայն բիզնես շահի տեսակետից (որը նեոլիբերալ տեսակետից տնտեսական աճի հիմքն է)

4/ Եկամտահարկի իջեցումը դիտարկվեց միմիայն բիզնեսի ուղղակի հարկ իջեցնելու տեսակետից

5/ Երբ քննարկվեց, որ ուղղակի հարկ իջեցնելը լավ է, սակայն համահարթեցումը անարդար է

6/ Ասվեց, որ այս անարդարությունը կվերականգնենք գույքահարկի փոփոխությամբ

7/ Գույքահարկի ավելացումը մարդկանց վրա դրված բեռ դարձավ

8/ Եթե այս ամենը հանրագումարենք, բիզնեսի հարկը իջեցրին՝ փոխարենը բարձրացնելով ֆիզիկական անձանց հարկերը, ու այս ամենի անունը դրեցին «արդարություն»։

9/ Մարդկանց եկամուտները մնացին անփոփոխ՝ հարկերը բարձրացվեցին

10/ Բիզնեսի հարկերը իջեցվեցին

Ինչո՞ւ, որովհետև այս ամենի հիմքում հարկային-հաշվապահությունն էր, որը ծառաում է միայն երկու շահի՝ բիզնեսի և հարկահավաքման, և լիբերալ տնտեսական միտքը, որը ծառայում է միայն կապիտալին։

Հ․Գ․ Համահարթեցման ժամանակ սրա մասին խոսել եմ։ Նոր բան չեմ ասում։ Լսող չեղավ ու չկա։ Ու պարզ հարց եմ տալիս, եթե այսօրվա իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, ու չի լսում, ի՞նչ իմաստ ունի այս խոսակցությունը։

Հ․Հ․Գ․ Ես հարկերի իջեցման կամ բարձրացման զրույցների մեջ կարևորում եմ միայն հանրային կոնսենսուսը։ Իսկ այն հասնելու համար ազնիվ զրույց է պետք, սրանով փորձեցի իմ լուման ներդնել՝ զրույցի այլ դիտակետ ներկայացնելով»։