Մոսկվայի «Լյուբյանկա» հրապարակում ոստիկանությունը ձերբակալել է լրագրող և հաղորդավար Քսենիա Սոբչակին։ «Լյուբյանկա»-ում ցույցեր են անցկացվում՝ հաջակցություն «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովին, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ:
Ինչպես փոխանցում է РБК-ն, ցույցերի ընթացքում մոտ 20 լրագրող է բերման ենթարկվել, այդ թվում՝ «Կոմերսանտի», «Վեդոմոստիի» լրագրողներն ու Baza պորտալի հիմնադիրը:
Սոբչակն ակցիային ներկայացել է «Ազատություն Իվան Սաֆրոնովին» գրությամբ վերնաշապիկով: Նշվում է, որ հաղորդավարուհուն ձերբակալելիս ամբոխի մեջ ընկել է «МБХ մեդիա»-ի լրագրող Անաստասիա Օլշանսկայան և հարվածել է գրանիտե ծաղկամանին։
Իվան Սաֆրոնովին ձերբակալել են այսօր ավելի վաղ: Անվտանգության դաշնային ծառայությունը կասկածում է, որ վերջինս աշխատելիս է եղել ՆԱՏՕ-ի հետախուզության համար և գաղտնի տեղեկութուններ է փոխանցել:
0Comments