Չինական սեդանը գերազանցեց Toyota Camry-ին, Kia K5-ին և Hyundai Sonata-ին

Նորացված սեդանի վաճառքը կսկսվի այս տարվա հուլիսի կեսերից

Օրեր առաջ չինական GAC ընկերությունը ներկայացրեց GAC Trumpchi GA8 2020 սեդանի թարմացված տարբերակը, որը վստահորեն կարող է գերազանցել Kia K5-ին, Hyundai Sonata-ին, Toyota Camry-ին և այս սեգմենտում խաղացող բոլոր ներկայացուցիչներին:

GAC Motors-ը չինական հսկա ավտոմոբիլային ընկերություն է, և համագործակցում է Ford-ի, Toyota-ի, Mitsubishi-ի, Fiat-ի, Honda-ի, Isuzu-ի հետ:

GAC Trumpchi GA8 2020-ը ընկերության դրոշակն է, ինչի պատրաստման համար ընկերությունն օգտագործում է ավելի լավ նյութեր: GA8 2020 սեդանի ներկայացվելուց հետո՝ միայն առաջին երկու օրվա ընթացքում ավելի քան 12 հազար նախնական պատվեր է ստացվել։

Չինաստանում նորացված սեդանի վաճառքը կսկսվի այս տարվա հուլիսի կեսերից, իսկ երեք ամիս անց այն պետք է հասնի ԱՊՀ երկրներ: Տեղական շուկայում սեդանը կարժենա 20-ից 25 հազար դոլար:

GA8 2020 զինված է 2.0 լիտր 242 ձիաուժ հզորությամբ տուրբո շարժիչով և ութ աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

Մանրամասները տեսանյութում և լուսանկարներով։

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G

Mercedes-Benz G