Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլև ամբողջ աշխարհից. Փաշինյան

Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ նշում էին, որ իրենց շրջապատում կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվել

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ՀՀ-ում իրավիճակը շարունակում է մնալ ծանր. շաբաթ-կիրակի օրերին շուրջ 1000 դեպք ենք ունեցել, Առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնվածության ռեժիմում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ոչ միայն Հայաստանից ենք այսպիսի վատ լուրեր ստանում, այլեւ ամբողջ աշխարհից, որովհետեւ բազմաթիվ երկրներում, որտեղ համարվում էր, թե համավարակի իրավիճակը վերցվել է հստկողության տակ, գալիս են լուրեր, որ նոր ալիք է սկսվում:

Շաբաթ օրը շրջանց եմ կատարել Ավանում, դիմակներ եմ բաժանել, եւ հիմնական խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ բնակիչները չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա: Ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ քաղաքացիներ նշում էին, որ իրենց շրջապատում կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվել: Այսինքն դեռ կան մարդիկ, որոնք անձնապես չեն առնչվել խնդրին:

Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ, այն պահից, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգն այելեւս չի կարողանում սպասարկել քաղաքացիներին, մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին՝ լավ իմանալով, որ դա մ,եծ հարված է լինելու տնտեսությանը»,-ասաց նա: