Ոստիկանությունում որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են

Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նախաձեռնությամբ նրանց ծառայողական ավտոմեքենաները վերցվել են ու տրվելու են տեղերում, արտաքին ծառայություն անող ու հանցագործ բռնող օպերներին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ մի քանի օր է խոր դեպրեսիայի մեջ են, քանի որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նախաձեռնությամբ նրանց ծառայողական ավտոմեքենաները վերցվել են ու տրվելու են տեղերում, արտաքին ծառայություն անող ու հանցագործ բռնող օպերներին։

Պաշտոնյաների տուն-աշխատավայր երթուղին ապահովող ծառայողական մեքենաների մեծ մասն այլեւս այդ նպատակին չի ծառայի»: