Հենց նոր քառյակ մեդիային պատկանող «Արմնյուզ» հեռուստաընկերություն են այցելել ՀՀ ոստիկանության երկու շատ բարեկիրթ աշխատակիցներով՝ վահե եւ Արթուր անուններով, որոնց հետ մոտ 20 րոպե մենք շփվում ենք: Ասյ մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց «Քառյակ մեդիայի» բաժնետերերից մեկը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Ոստիկանության կողմից մեզ ներկայացվող պատճառաբանությունը, առիթ, թե ինչու են այցելել հեռուստաընկերություն հետեւյալն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը մասնավորաբար, Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ:
Իհարկե, բոլորիդ մտքով անցնում է այն, ինչ անցնում է մեր մտքով եւ մենք փորձեցինք ներկայացնել մեր փաստարկները: Մենք ոստիկանության ներկայացուցիչներին ասում ենք՝ ցույց տվեք այն իրավական հիմքը, որի հիման վրա հաղորդավարների կողմից եթերում պարտադիր է դիմակ կրելը: Պարզվում է, որ ոստիկանության ներկայացուցիչները որպես հիմք մեզ ներկայացնում են պարետատան կողմից ներկայացված անվտանգության կանոնների մի շարադրանք, որոնք վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կովիդ-19-ի տարածման կանխարգելմանը»,-ասաց Ֆարմանյանը:
«Ես էլ ասում եմ, ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ, որ դիմակ կրելը պարտադիր չէ հեռուստահաղորդավարների համար, եթե սոցիալական հեռավորությունը պահպանված է: Ես ասում եմ՝ մեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ վարչական վարույթը դուք մենակ մեր հանդեպ եք հարուցել, որովհետեւ տասնյակ լրատվամիջոցներ կան, որտեղ հաղորդավարներն առանց դիմակների են վարում իրենց հաղորդումները: Կա՞ն արդյոք վարչական վարույթներ այլ լրատվամիջոցների դեմ հարուցված: Պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցները այս պահին չեն կարող պատասխանել:
Ինչպես ասում են, ոզնուն էլ պարզ է, թե որն է այն համատեքստը, որի շրջանակներում ոստիկանության աշխատակիցները եկել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն: Նման այցելությունները չարամիտների կողմից կարող են ընկալվել որպես լրատվամիջոցների ազատության սահմանափակման ուղղված անընդունելի քայլ»,-ընդգծեց Ֆարմանյանը:
Նա նկատեց, որ գուցե այս քայլով վնաս են տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական համբավին. «Ես որպես «Քառյակ մեդիայի» բաժնետերերից մեկը միանշանակ հայտարարել, որ մենք գործ ունենք լրատվամիջոցների ազատության անընդունելի սահմանափակման նախերգանքի հետ: Որեւէ տեսակի վարչական վարույթի հարուցումը, էն դեպքում, երբ նույնիսկ աշխատակիցները չեն կարողանում ցույց տալ իրավական այն նորմը, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթը:
Սա լրատվամիջոցների ազատությանը խոչընդոտելու անընդունելի փորձ է երկրի կառավարության կողմից: Որեւէ նման փորձ ավելի համակարգված, ավելի հեռուն գնացող, որը նպատակ է ունենալու ճնշել լրատվամիջոցների ազատության իրավունքը, հանդիպելու է չափազանց համակարգված եւ սուր դիմադրության, դիմակայության եւ որեւէ կառավարություն այս նպատակի շուրջ ձախողվելու է: մամուլի ազատությունը չի կարող որեւէ կերպ զոհ դառնալ որեւէ կառավարության, որեւէ ոստիկանության քմահաճույքներին կամ պարտադրված որոշումներին»,-ասաց Ֆարմանյանը:
Վերջում նա նկատեց, որ հեռուստաընկերություն այցելած ոստիկաններից մեկը եղել է հեռուստահաղորդավար Աբրահամ Գասպարյանի ուսանողը և հիմա եկել է իր նախկին դասախոսին տուգանելու:
0Comments