Հուլիսի 2-ին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 3 չվերթ կիրականացվի

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 2-ին կիրականացվեն.

Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:00, Երևանից մեկնում ժամը 03:00):
Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել ֆեյսբուքյան մեջ էջին»: